Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Կայք, Վարդենիս, Եղիպատրուշ, Վարդաբլուր, Ծաղկահովիտ գյուղերի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները:
Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 430 բեռնատար: