ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։
Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կանցկացվեն ծառայողական քննություններ։
Անսպասելի ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները խստորեն պատժվելու են։