«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 2020 թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 49.1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ՝ տեղեկացնում է ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից:
Յուրաքանչյուր քաղաքացի կատարված վճարների գումարը կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով: