Չինաստանում, վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսից արդեն մահացել է 636 մարդ, Երկրում ավելի քան 186 հազար մարդ գտնվում է կարանտինում: Վարակակիրների թիվն անցնում է 31 հազարը, որոնցից մինչ այժմ վերականգնվել են միայն 1540-ը: Ամենաշատ վարակվածները՝ 22.100 մարդ և զոհերը՝ 618, Չինաստանի Հուբեյ նահանգում են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի չինական ԶԼՄ-ները հաստատեցին բժիշկ Լի Վենլյանի մահը: Նա առաջինն էր, որ դեկտեմբերին զգուշացրեց կորոնավիրուսի բռնկման մասին և վարակվեց դրանով: