«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանրաքվեն Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված գործընթաց է՝ ժողովրդի իշխանության ուղղակի իրացման գործընթաց:
«Արդեն մենք մտել ենք իրավական կարգավորումների փուլ: Նախ` պետք է Ազգային ժողովի նախագահը ստորագրի և յոթնօրյա ժամկետում ուղարկի հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ՝ հանրաքվե նշանակելու համար: Սա իրավական ընթացք է»,- ասել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը: