Սարի մասուրն ու ուրցը, նույնիսկ եթե տատիկն է այն խնամքով հավաքել ու չորացրել, դեռ չի կարող օրգանական մթերք համարվել: Դրա համար ցանկացած ապրանք առնվազն 600 տարատեսակ անալիզների միջով պիտի անցնի:
Հենց այդ պատճառով էլ մեր Ագրարային համալսարանում օրգանական գյուղատնտեսության մագիստրատուրայի կրթական ծրագիր կանցկացվի:
Տատիկ-պապիկներն, իհարկե, մեր ամենամեծ սիրուն ու հարգանքին են արժանի, բայց Հայաստանին անհրաժեշտ են շատ կոնկրետ մասնագետներ, որոնք նաև կոնկրետ բիզնեսով կզբաղվեն: