ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել մարզերում:
«Դա է վկայում ստացված 113 դիմումները: Այժմ ընտրական հանձնաժողովը դիմումների գնահատման գործընթացն է իրականացնում:
Հաջորդ փուլ անցած կազմակերպությունների հետ հիմնադրամը կապ կհաստատի մարտի 10-ին:
#Mystep
#Take_a_step
Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի...»,- գրել է Աննա Հակոբյանը: