Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են Դոնբասում ՆԱՏՕ-ի չափանիշների համաձայն կառուցել երկու ռազմաբազա, որոնցից մեկը տեղակայվելու է Մարիուպոլում (Դոնեցկի շրջան). մյուսը՝ Սևերոդոնեցկում (Լուգանսկի շրջան), հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրի Զագորոդնյուկը՝ Kyiv Post ուկրաինական անգլալեզու հրատարակությանը տված հարցազրույցում:
2015-ին ընդունված նոր ռազմական դոկտրինում ամրագրված է, որ մինչև 2020 թվականը Ուկրաինան պետք է ապահովի զինված ուժերի լիարժեք համատեղելիությունը ՆԱՏՕ-ի երկրների բանակների հետ: 2019 թ. ապրիլին իշխանության գալով՝ նախագահ Զելենսկին հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու նախորդ իշխանության դիրքորոշումը: