Չինաստանում բազմաթիվ քաղաքներ են մեկուսացվում կարանտինի պատճառով, Հայաստանում՝ կենդանանական այգին: Պատճառն ամենևին կորոնավիրուսը չէ, այլ ուղտի անկումը՝ այն էլ տուբերկուլոզից: Այգում կյանքը կանգնել է, ներսուդուրս միայն աշխատակիցներն են անում՝ հատուկ համազգեստով: Ուղտը հունվարի 30-ին է սատկել, այգու տնօրինությունը կենդանու ներքին օրգաններն ուղարկել է փորձաքննության: