Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է «10/10/10» ծրագրի մասնագիտական-աշխատանքային քննարկումը, որը վարել է նախարար Էրիկ Գրիգորյանը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, ենթակա ՊՈԱԿ-ների, ոլորտային գիտական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «10/10/10» նախաձեռնության շրջանակում տնկվող ծառատեսակների որակական ու քանակական հատկանիշները, անտառտնկման համար անհրաժեշտ տարածքների քարտեզագրմանը, անտառի խտությանը և որոշ ծառատեսակներ տնկելու նպատակահարմարությանը վերաբերող հարցեր: Կարևորվել են նաև անտառպահպանությանը և հետագա խնամքին, ինչպես նաև եղանակային առանձնահատկություններին վերաբերող հարցերը:
Մասնագետները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկել լուծումներ։
Բազմաշերտ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև վայրի պտղատու ծառեր տնկելու հնարավորությանը, տնկանյութերի տեսակներին, հողի նախապատրաստմանն ու խառն անտառ տնկելուն, ինչպես նաև գետերի հուների ու ճանապարհամերձ հատվածներում ծառատունկ իրականացնելու հավանականությանը վերաբերող հարցերին: