ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Մուկուչյանը նշել է, որ օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում է եղել: Տիգրան Մուկուչյանը, հանրաքվեի վերաբերյալ հարցերին արձագանքելով, հորդորել է սպասել, մինչև պաշտոնապես օր կնշանակվի:
«Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշել է ԿԸՀ նախագահը: