Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով: Քննիչը հայտնել է, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, սակայն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գևորգ Լոռեցյանը ձերբակալվել էր 2019 թ. դեկտեմբերի 4-ին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով: