Երեկ գիշեր Դամասկոսի ուղղությամբ Իսրայելի արձակած հրթիռները կարող էին դառնալ 172 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի կործանման պատճառ՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Բարեբախտաբար, հաջողվել է ինքնաթիռը դուրս բերել վտանգավոր տարածքից. այն վայրէջք է կատարել ռուսական ավիաբազայում: Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրանից Դամասկոս թռիչքը:
SANA լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են հրթիռների մեծ մասը, և դրանք չեն հասել թիրախներին: Հարձակման ժամանակ, այնուամենայնիվ, զոհեր եղել են, մահացել են 8 սիրիացի զինծառայող և ևս 15 մարտիկ իրանամետ խմբավորումից: