Թուրքիան ռազմական տեխնիկա և 150 բեռնատար մեքենայով հատուկ նշանակության ուժեր է տեղափոխում սիրիական Իդլիբում գործող դիտորդական կետեր, հայտնում է Anadolu- ն: Դրանք հասել են Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգ: Այստեղից ռազմական տեխնիկան կուղարկեն Իդլիբի էսկալացիոն գոտի:
Ըստ սիրիական աղբյուրների, թեժ մարտերը նահանգում շարունակվում են, նախագահ Բաշար Ասադի բանակը զինված գրոհայիններից ազատագրել է Իդլիբի Սարաքիբ քաղաքը և այժմ ուղղություն է վերցրել դեպի Իդլիբ քաղաք, որը Սարադիքից հեռու է 15 կիլոմետր: