Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական
հաստատություններում շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը՝ հայտնում են քաղաքապետարանից:
«Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն»,- ասված է հայտարարության մեջ: