Երևանի Պուշկինի անվան հիմնական դպրոցում գրանցվել են գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին: Փետրվարի 7-ին 1800 աշակերտից 552-ը բացակայել են, տեղեկացրել է դպրոցի տնօրենը: Սակայն հայտնի չէ, թե բացականերից քանիսն են հիվանդ H1N1 վիրուսով: