Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրելուն, նշել է. «Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալին, ներկային և ապագային միտված: Ես կարծում եմ, որ մենք այսօր 3.5 ժամ, իմ գնահատմամբ, էֆեկտիվ աշխատանք ենք ունեցել»:
Նա ընդգծել է, որ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված՝ նաև փաստաթղթերի հիմնավորմամբ:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ ասել է, որ հանձնաժողովում աշխատանքային մթնոլորտ է եղել, և ԶՈՒ ղեկավար կազմը ևս ամեն ինչ պետք է անի հետաքննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: