Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով է հրավիրվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, որն ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
Հանձնաժողովի նախորդ նիստին հրավիրվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ավարտից հետո Օհանյանը վստահեցրել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զինված ուժերը նյութատեխնիկական ապահովման որևէ խնդիր չեն ունեցել:
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը ձևավորվել է 2019-ի մայիսին: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 6 ամսով: