ՀՀ Տավուշի մարզում 2019 թվականին հիմնանորոգվել է միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության 105 կմ ճանապարհ: Ճանապարհաշինության ոլորտում նախատեսված 3,9 մլրդ դրամի փոխարեն ներդրվել է ավելի քան 9 մլրդ դրամ:
Լրագրողների հետ հանդիպմանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ 2020 թվականին ևս շարունակվելու են ճանապարհաշինական ծրագրերը: Ավարտին կհասցվի Դիլիջան-Վանաձոր ճանապարհը: Այս տարի կնորոգվի նաև Նորաշեն - Մովսես ճանապարհը: