Իսպանական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» 0:1 հաշվով պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկին» և, հետևելով Մադրիդի «Ռեալին», դուրս մնաց արքայական գավաթի մրցաշարից:
Ի դեպ, փետրվարի 6-ին (ուղիղ կեսգիշերին), մեկնարկած խաղի ընթացքում միակ գոլն արձանագրվեց խաղի երրորդ րոպեին, որի հեղինակը դարձավ «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը:
Այսպիսով, 1/2-րդ եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկին» կմիանան «Ռեալ Սոսեյդադը», «Գրանադան» և «Միրանդեսը»:
Նշենք նաև, որ վերջին ութ տարվա ընթացքում «Միրանդեսն» առաջին անգամ է հասել Իսպանիայի գավաթի առաջին կիսաեզրափակիչ փուլ: