Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան - Լառնակա (Կիպրոս) - Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
2020 թ. ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան - Վիլնյուս - Երևան և Երևան-Վիեննա - Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք: