ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է , որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 120 մլն 888 հազար 800 դրամ պետական ֆինանսավորում է ստացել: Նշվում է, որ գումարը նախատեսված է 2020 թ. Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության նախապատրաստման ապահովման համար:
Նախարարությունը ֆինանսավորում է հատկացրել ևս 4 մարզական կազմակերպությունների՝
Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման համար ստացել է 164 մլն 823 հազար դրամ:
Հայաստանի կույրերի միավորումը 2020 թ. հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար ստացել է 1 մլն դրամ.
Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը հսկողության ծառայություններ իրականացնելու համար ստացել է 132 մլն 636 հազար 300 դրամ.
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների իրականացման համար տրամադրվել է 12 մլն 652 հազար 900 դրամ:
Հայտնի է մարզական ևս 23 ֆեդերացիաների 2020 թ. ֆինանսավորման չափը: Գումարները ֆեդերացիաներն օգտագործելու են այս տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունների անցկացման, ինչպես նաև միջազգային մրցաշարերին մարզիկների նախապատրաստությունն ու մասնակցությունն ապահովելու համար՝
Հայաստանի շախմատի ֆեդերացիա - 70 մլն 300 հազար դրամ.
ՀՀ բասկետբոլի ֆեդերացիա - 40 մլն դրամ.
Գեղասահքի ֆեդերացիա - 14 մլն 717 հազար 500 դրամ: