Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ երեկ երեկոյան որոշել էր քայլելով գնալ հերթական հանդիպման, դուրս էր եկել կառավարության հիմնական մուտքից ու մի անծանոթ փոքրիկ իր պահվածքով ևս մեկ անգամ ապացուցել է, որ ամեն ինչ լավ է լինելու:
«Գիտեմ՝ շատերը սա PR կհամարեն, նույնիսկ էժան PR, բայց տեղեկանալով, որ Պետական պահպանության ծառայության տեսախցիկները ֆիքսել են այս կադրերը, ցանկացա տեղադրել այստեղ, որպես իմ կյանքում տեղի ունեցած մի շատ մեծ և թանկարժեք իրադարձություն»,- գրել է վարչապետը: