Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծը Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ չընդունվեց:
Նախագծին դեմ քվերակեց 36 պատգամավոր, ձեռնպահ՝ 87, կողմ՝ 0։
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ, համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ԱԺ-ն չի ընդունում Սահմանադրական փոփոխության նախագիծը, պատգամավորների երեք հինգերորդի նախաձեռնությամբ այն ներկայացվում է հանրաքվեի։
ԱԺ-ն այս պահին քննարկում է Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։