Չինաստանը կիսով չափ` 75 միլիարդ դոլարի չափով կնվազեցնի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը: Այս մասին հայտնում են Չինաստանի ֆինանսների նախարարությունից:
«Փետրվարի 14-ից այն ապրանքների դեպքում, որոնց համար 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մաքսատուրքերը ավելացել էին 10 տոկոսով, դրույքաչափը կնվազեցվի մինչև 5 տոկոս, իսկ այն ապրանքների դեպքում, որոնց մաքսատուրքերը բարձրացվել էին 5 տոկոսով, դրույքաչափը կնվազեցվի մինչև 2.5 տոկոս»:
Չինաստանը հուսով է, որ երկու կողմերը կկարողանան կատարել համաձայնագրով ամրագրված իրենց պարտավորությունները, ամրապնդել շուկայի վստահությունը, նպաստել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և համաշխարհային տնտեսության աճին: