Կատաղի բախումներ Իրաքի հարավային Նաջաֆ քաղաքում: Ողբերգական դեպքի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, ևս 85-ը վիրավորվել է: Ցուցարարների և շիա ազդեցիկ քաղաքական գործիչ ու հոգևոր առաջնորդ Մուքթադա ալ-Սադրի համակիրների միջև բախումները տեղի են ունեցել ալ-Սադրեին հրապարակում:
Իրաքում հինգ ամիս շարունակ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, բողոքում են կոռուպցիայի, գործազրկության ու կյանքի վատ որակի դեմ: Այդ ընթացքում անցկացված ցույցերի ժամանակ արդեն մահացել է ավելի քան 600 մարդ, տուժել է մոտ 50 հազարը: