Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդեռլանդների Թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Նիդեռլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։
Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը և պայմանավորվել են ավելի խորացնել երկու գերատեսչությունների միջև հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ռազմավարությունները, ինչպես նաև Նիդեռլանդների արդյունավետ փորձը պրոբացիոն ոլորտում։
Քննարկման արդյունքում Ֆերդինանդ Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։