Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 22:21-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է):
Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում բուք է:
Չայնիի ոլորաններում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 863 բեռնատար: