Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը կենդանիների վրա կսկսվի հաջորդ շաբաթ: Հաջողության դեպքում այն անմիջապես կկիրառվի մարդկանց դեպքում, ինչը հավանաբար կիրականացվի մի քանի ամսից: Այս մասին տեղեկացնում է Sky news-ը:
Մինչև պատվաստանյութերի կլինիկական փորձարկումը դեղամիջոցի հետազոտությունները սովորաբար տևում են 2-3 տարի, սակայն այս անգամ լաբորատորիայում այդ ընթացքը տևել է 14 օր: