ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում այսօր ընդգրկված հարցերը հետ կանչելուն, նշել է՝ եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում է, որ այն օրակարգը, որը հաստատել էին, այլևս գոյություն չունի՝ նոր օրակարգ է բերվելու ու նոր հարց: «Կար օրենսդրական նախաձեռնություն, որը դուրս է եկել, այդ պատճառով ԱԺ նիստը չի կայացել: Հիմա խորհրդի նիստ կհրավիրվի, որից հետո բոլորը կիմանան: Բոլորս նույն կարծիքին ենք. որ ճգնաժամը լուծվելու է: Գաղտնիք չէ, որ սա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար»,- նշել է նա:
ԱԺ փոխնախագահը նաև հաստատել է՝ քաղաքական որոշում է կայացվել ՍԴ-ում, դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես վերջին բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից:
«Կբերենք նոր նախագիծ: Կարծում ենք, որ այսպես գուցե ավելի ճիշտ կլինի, և հետևանքները կտեսնեք, իսկ թե ինչու հետ կանչվեց՝ ես հիմա հստակ չեմ ասելու»,- ասել է Սիմոնյանը: