Ուկրաինայի Գերագույն ռադայի օրը մեկնարկել է ծեծկռտուքով, բախումներով ու արգելափակումով: «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանականներն արգելափակել են Գերագույն ռադայի ամբիոնն ու ծեծկռտուք սարքել: Յուլյա Տիմոշենկոն խորհրդարանի խոսնակին թույլ չի տվել զբաղեցնել իր տեղը: Խորհրդարանում ծեծկռտուքի պատճառը հողի մասին օրենքն է եղել: