«Նուրհան պապը ծնվել է 1915-ին Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Նա ցանկություն է հայտնել ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել Հայաստանի քաղաքացու անձնագիր»,- Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ոստիկանության Վիզաների և անձնագրերի վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Ոստիկանը նաև նշել է, որ, որպես բացառություն, քաղաքացիություն ստանալու դիմումը և բոլոր փաստաթղթերը ընդունվել են Նուրհան Բոգոսի բնակարանում: