Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ու Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորրան պայմանավորվել են կենտրոնական և շրջանային միջկառավարական երկխոսությունը սկսել արդեն այս ամսին, տեղեկացրել է Իսպանիայի կառավարության ղեկավարը:
«Եկել է առաջընթացի պահը: Իրավիճակն արագ չի փոխվի: Խոսքը ճգնաժամի մասին է, որն ընթանում է արդեն շատ տարիներ»,- հայտարարել է նա:
Պեդրո Սանչեսն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն վարել: Միաժամանակ, Իսպանիայի վարչապետն ընդգծել է, որ ինքը «Կատալոնիայի ինքնակառավարման կողմնակիցն է»: