Թուրքական ուժերը գնդակոծել են սիրիական բանակի դիրքերը: Թուրքիան Ռուսաստանից ակնկալում է, որ կդադարեցնի Սիրիայի կառավարական ուժայինների հարձակումներն Իդլիբում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուն: Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ անհրաժեշտ է համատեղ աշխատանքներ իրականացնել Մոսկվայի հետ՝ ահաբեկիչների վերջին հենակետը համարվող Իդլիբի խնդիրը լուծելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ասադի կառավարական ուժայիններին սպառնացել էր նրանց դուրս մղել շրջանից այն բանից հետո, երբ սիրիական բանակի հարձակումների հետևանքով սպանվել էր ութ թուրք զինվորական: