Մեկնարկեց ԱԺ երկրորդ արտահերթ նիստը: Օրակարգում 1 հարց է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը:
Արտահերթ նիստի անցկացման մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 85 կողմ և 33 դեմ ձայներով:
Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի նորմերը խախտված են, և այդ նորմերի խախտումներով է շրջանառության մեջ դրվել նախագիծը, և չի նշանակվել գլխադասային հանձնաժողով, որն էլ չի տվել դրա մասին եզրակացություն:
«Բարգավաճ Հայաստանը» 20 րոպե ընդմիջում վերցրեց: