Երևանի 2019 թ. բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններն արդեն հասանելի են բնակիչներին և քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի որոշմամբ ներկայացվել են հանրային քննարկման:
Հաշվետվություններին հնարավոր է ծանոթանակ քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքում: Առաջարկներ, դիտողություններ կամ նամակներ կարելի է ուղարկել մինչև փետրվարի 20-ը՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Փետրվարի 21-ին` ժամը 11:00-ին, քաղաքապետարանում (Արգիշտիի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 19-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել (011) 514-370 հեռախոսահամարով: