ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանությանը՝ Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վեհաժողովի խորհրդատվական մարմնից՝ Վենետիկի հանձնաժողովից: Այս մասին նշված է ԵԽԽՎ Հայաստանի հարցով մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի հայտարարության մեջ:
Խոսվում է նաև Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի մասին: Համազեկուցողները կարծում են, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կարծիքը հանրաքվե անցկացնելու դեպքում կարող է օգտակար լինել բոլոր կողմերի, այդ թվում հայաստանյան ընտրողների համար: