ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսանյութով, որում իր համար հավերժ նախագահություն են կանխատեսել:
Տեսանյութում երևում են Թրամփի ապագա նախագահության 4-ամյա ժամկետները՝ 2024, 2028, 2032 և այդպես շարունակ: Այնուհետև հայտնվում է «Թրամփը՝ հավերժ» գրությունը:
Նախօրեին ԱՄՆ Սենատն արդարացրել էր Թրամփին իմփիչմենթի գործով: ԱՄՆ նախագահը չի դատապարտվի և կշարունակի ղեկավարել երկիրը մինչև 2021 թվականի հունվարը: Երկրորդ անգամ վերընտրվելու դեպքում նա երկրի ղեկին կմնա ևս 4 տարի: