Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժեց ՊԵԿ նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարնի որոշման դեմ փաստաբանների խմբի բողոքը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է 2019-ի հուլիսից: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: