Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններին:
«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Արտակ Բեգլարյանը:
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա 2020 թ. փետրվարի 9-ին: