Ընթացիկ տարվա հունվարին Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3 միլիարդ 3 միլիոն 600 հազար դրամ` պլանավորված 2 միլիարդ 900 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 3.6 %-ով կամ 103 միլիոն 600 հազար դրամով, տեղեկացնում են ԱՀ ֆինանսների նախարարությունից:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2 միլիարդ 360 միլիոն 800 հազար դրամը կամ 78.6 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: