ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ, որում հաղթել է 7 թիմ:
Դրամաշնորհը նպատակ ուներ աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, սակայն, հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից բացի, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Նշվում է, որ ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է: