«Լուրերի» տաղավարում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը:
Պաշտոնյան պնդում է, որ ցանկացած տրանսպորտային միջոց, հավաքակայանից դուրս գալուց առաջ, պիտի պարտադիր տեխնիկական զննության ենթարկվի, վարորդն իր հերթին՝ բժշկական զննության, որից հետո միայն պետք է ուղեգրով մոտենա երթակարգավարական կետին՝ ներկայացնելով ուղեգիրն ու ցույց տալով վերը նշված զննությունների վերաբերյալ երկու կնիքները:
99 համարի երթուղայինի վարորդը, պարզվում է, այդ կնիքները չի ունեցել, չի մոտեցել երթակարգավարին, և դեռ պիտի հասկանալ՝ ինչ է կատարվել իրականում: