Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, հանդես է եկել ելույթով:
1lurer.am-ը վարչապետի ելույթն իր լսարանին է ներկայացրել թե՛ ուղիղ եթերի, թե՛ առանձին նյութի տեսքով: Արդեն այս տեսանյութում էլ լրագրող Տաթև Դանիելյանը փորձել է առանձնացնել վարչապետի՝ շուրջ 35 րոպե տևած ելույթի առանցքային կետերն, ինչն ավելի ըմբռնելի կդարձնի բուն խնդիրը: