Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ամփոփված տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսսշրջիկ: Այդ թիվը 2018-ի համեմատ ավելի է
242 հազար 595-ով կամ 14.7%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26.7%-ով:
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից փետրվարի 4-ին հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում:
Թուրքիան և Ադրբեջանը տուրիզմի աճի իրենց տվյալներով զիջել են Հայաստանին՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 13-րդ և 17-րդ տեղերը՝ 14% եւ 11.4% աճով։
Վրաստանն ընդհանրապես տեղի չի զբաղեցել տուրիզմի ոլորտում ամենաարագ զարգացող 20 երկրների շարքում: ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը ևս առաջատար է: ԵԱՏՄ երկրներից ցանկում է միայն Ղազախստանը, որը սակայն նույնպես իր տվյալներով զիջում է Հայաստանին՝ գրանցելով 10 տոկոս աճ (20-րդ հորիզոնական):