ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում այսօր առավոտից խուզարկություն էին իրականացնում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հայտնի է միայն, որ քիչ առաջ Վերմիշյանն ու իրավապահները միասին դուրս են եկել շենքից:
Պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա: