Թուրք օդերևութաբանները զգուշացրել են, որ Ստամբուլի ուղղությամբ է շարժվում ժամում 100 կիլոմետր արագությամբ փոթորիկը: Դադարեցվել է Բոսֆորով ծովային հաղորդակցությունը, մասնագետները զգուշացրել են վատ ամրացված կառույցների, տանիքի տարրերի, սյուների, ինչպես նաև ծառերի անկման մասին: Զգուշացվել է նաև տներ քամու հետևանքով ծխնելույզներից ծխի ներթափանցման վտանգի մասին, որն էլ իր հերթին կարող է շմոլ գազով թունավորման պատճառ դառնալ: