Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն է գրավել Իրանի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Հայ ծանրորդը մրցել է ավելի բարձր՝ իր համար անսովոր գերծանրքաշային կարգում։ Մարտիրոսյանը պոկել է 180 կգ, հրել` 230 կգ և երկամարտի 410 կգ արդյունքով ճանաչվել է երկրորդը:
Նույն քաշային կարգում հայտավորված Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հանդես չի եկել: