Հայտնի ամերիկացի բլոգեր Դեյվիդ Հոֆմանը հրապարակել է Հայաստանից Արցախ կատարած իր ուղևորության տեսանյութը:
Հոֆմանը զբոսավար Լուսինեի հետ միասին Իջևանից ուղևորվել է Արցախ: Առաջին տպավորությունը արցախյան բնությունից էր: Դեյվիդի բնորոշմամբ՝ վայրի և շատ տպավորիչ: Հաջորդը՝ ժենգյալով հացը:
«Ժամանելով Արցախ՝ համտեսեցինք տեղական ավանդական հացը,- պատմում է Դեյվիդը: - Այն պատրաստվում է տեղական 17 տեսակի կանաչեղենից: Սա սուպերթեթև և առողջ սնունդ է: Երբևէ այսպիսի համեղ հաց չէի փորձել»: