ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը.
«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը:
Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ:
Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջև»: